168.am-ի ձեռքի տակ է հայտնվել Viber հավելվածում Արարատյան Հայրապետական թեմի փակ խմբում տարածված հրահանգը, որով Նավասարդ Կճոյանն իր թեմի քահանաներին պատվիրում էր այսօր կարդալ իր ուղերձը, իսկ վաղը` յուրաքանչյուրն իրենը։
«Ճրագալույցի պատարագը սկսվում է հունվարի 5-ին, 16:30-17:00-ի մոտակայքում, երբ Սուրբծննդյան ավետիսն է տրվում: Երբ մոգերը տեսան աստղը և իմացան, որ Փրկիչը ծնվել է, բայց դեռ Նրան չտեսան, այս խորհրդով կատարվում է Ճրագալույցի պատարագը, որի ժամանակ հավատացյալները նախ մասնակցում են Պատարագին, որովհետև երբ երկրագնդի վրա մի իրողություն կա, երբ երկինքը բացված է, և Աստծո հետ ես շփվում, դա Պատարագն է: Պատարագին մասնակցելով՝ ամեն մեկը Ծննդյան լույսն է տանում իր տուն, իր տան մեջ ունենալով Սուրբ ծննդի լույսը»: