«Այսօր Դավթի քաղաքում ծնվեց ձեր Փրկիչը, որ Օծյալ Տերն է» (Ղուկաս 2:11). այսպես է հնչում սուրբծննդյան ավետիսը ամեն տարի քրիստոնյա աշխարհում: Բայց արդյո՞ք «Փրկչի» կարիք ունի երրորդ հազարամյակի մարդը, որ հասել է Լուսին ու Մարս և տրամադիր է նվաճելու տիեզերքը, որ անարգել խորամուխ է լինում բնության գաղտնիքների մեջ և ապակոդավորում նույնիսկ մարդկային բջիջների զարմանահրաշ կազմությունը: