Մինչ կներկայացնենք իշխանական վերնախավի ստացած միլիոնները, նշենք, որ հրապարակված վերջին տվյալներով, այս տարվա մարտին պաշտոնապես Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 329 հազար դրամ, ինչն ավելի ցածր է, քան նախորդ տարվա մարտին էր։
Իշխանությունների համար, ամեն ինչից զատ, կարևորը՝ իրենք կուշտ լինեն։ Սա դարձրել են պետական քաղաքականություն։ Ասում են՝ պետությունը պատմական արդարությունն առաջ տանելու համար չէ, լավ ապրելու համար է։