ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ական վերնախավի սկսած քաղաքական արշավը պատին է դեմ առել։ Իրենց կարճ խելքով, կարծում էին, թե հապճեպ օրենքները փոխելով՝ հեշտ ու հանգիստ կարող են ժամանակավոր կառավարիչ նշանակել ու տիրանալ ընկերության կառավարմանը, հետագայում էլ պետականացնել սեփականատիրոջ ունեցվածքը։
ՀԷՑ-ը խլելու նպատակով՝ Ազգային ժողովի ՔՊ-ական դակիչների միջոցով օրենքները հապճեպ փոխելուց հետո, կառավարությունն առաջիկայում կանգնելու է անհարմար դրության առաջ։ Որքան էլ ուզում են տպավորություն ստեղծել, թե այս ամենը շատ ավելի վաղուց էր նախաձեռնվել ու կապ չուներ գործարար Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարության հետ, իրականությունն այն է, որ իշխանությունները բացահայտ անպատրաստ են մտել նման ծանրության տակ։
Երկակի ստանդարտները ժամանակակից քաղաքականության անբաժանելի մասն են, որոնք առավել ցայտուն կերպով դրսևորվում են միջազգային հարաբերություններում, երբ տարբեր երկրներ միևնույն հարցի վերաբերյալ իրենց շահերից ելնելով՝ ցուցաբերում են տրամագծորեն հակառակ մոտեցումներ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 միլիոն 311,117 դրամ, որից 47,772 դոլարը նա ստացել է իբրև աշխատանքային վարձատրություն ԱԳՆ-ից և 5000 ԱՄՆ դոլար՝ խաղալիքների խանութ «Բամբինոյից»՝ վարձակալության դիմաց ստացված վճար
«Մեզ ասում են՝ սպասեք՝ մինչև հարցը լուծվի, տանտերն էլ, բնականաբար, չի ցանկանում սպասել: Նա իր գումարի տերն է: Կասի ՝չես կարողանում մուծել՝ դուրս արի, մեկ այլ մարդ կգա, ով կարողանում է վճարել: Հիմա ես երկու անչափահասներին վերցնեմ, ո՞ւր գնամ, կասե՞ք: Առանց այն էլ ամենալավ պայմաններում չենք ապրում»,- վրդովված ասաց արցախցի Արինա Սարգսյանը: