Երբ այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց քվեարկել օրակարգի 2-12 և 17-20 հարցերը համարել չզեկուցվող, ավագանիում որոշ անդամներ հայտարարված առաջարկի մասին իրենց դժգոհությունն ու տարակուսանքը հայտնեցին: «Իմ քայլից» ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը հետաքրքրվեց՝ ենթադրենք, ինքը չզեկուցվող մի հարցին կողմ է, մյուսին՝ դեմ, ընդհանուր քվեարկություն են կազմակերպում, այդպես ո՞նց կլինի։