21-րդ դարի հորձանուտում, գիտատեխնիկական արագընթաց զարգացման հոլովույթներում, մարդու անհատական կյանքում ավելի ու ավելի փոքր տեղ է մնում ներքին խաղաղության տարածության համար: Ամենօրյա ալեծուփ տեղեկատվությունը, ժամանակակից փոխհաղորդակցությունն ու երկրային կյանքի հնարավորությունների հասանելիությունը սկսում են գրավել նաև անձի ներքին լռության տարածքը:
Հայաստանի քաղաքական համակարգի ամենամեծ արատներից մեկն այն է, որ դրանում նվազագույն ներկայություն ունեն բանականությունը, միտքը, գաղափարները, ծրագրերը և այլն, ու առավելագույն կերպով ներկայացված են զգացմունքները՝ ատելությունը, նախանձը, սերը կամ հավատարմությունը, և այսպես շարունակ։
Մարդկանց նկատմամբ չափազանց բարյացակամությունը և լավատեսությունը կարող են լինել հազվագյուտ գենետիկ հիվանդության՝ Ուիլյամսի համախտանիշի նշան։ Այս մասին Business Insider-ին զգուշացրել է հոգեբան Կարեն Լևինը։
Ուսուցչուհին զգաց, որ մյուս երեխաներն էլ ուշադրությամբ լսում են, ուստի ինքը պարտավոր է ազնվորեն պատասխանել: Շուտով դասամիջոց էր, և նա երեխաներին դպրոցի պարտեզ տարավ ու խնդրեց, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը որևէ բան բերի, որը ցույց կտար նրանց սրտի սերը:
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք»: (Հովհ. ԺԳ 34-35)
Նմանատիպ սկզբունքներից մեկն էլ մեր ընտրած բնաբանն է: Քրիստոնեությունից գրեթե վեց հարյուր տարի առաջ Բուդդան հեռավոր արևելքում՝ Հնդկաստանում, քարոզում էր մի սկզբունք, որի միջոցով միևնույն ուղղությամբ և առաքինության միևնույն ճանապարհով էր ցանկանում առաջնորդել մարդուն, սակայն դա անում էր ժխտական շեշտադրությամբ (Մի՛ արա դիմացինիդ այն, ինչ չես ուզում, որ նա քեզ անի):
Թող որ Ինքը՝ Աստված, Իր Որդու պատկերը դրոշմի մեր հոգիներում և Նրա համբերատար, քաղցր, աննախանձ ու ինքնազոհ սերն ունենալու կամքը շնորհի մեզ Իր փառքի և Եկեղեցու պայծառության համար:
Սերը զորացնենք համբերատարությամբ և քաղաքավարի քաղցրաբարոյությամբ, ու սիրո Աստված պիտի պարգևի մեզ մեր ցուցաբերած համբերատարության և քաղցրաբարոյության հատուցումը, քանի որ այդպիսի կենցաղավարությամբ մենք ինքներս մեզ կանգնեցնում ենք Տիրոջ ոտքերի ու գահի առջև՝ «իր անհամար մեղքերը կներվեն սրան» պատգամին արժանանալով, քանի որ մենք նույնպես տրամադիր կլինենք կամ առնվազն խոստում կտանք ուգժին սիրելու։