Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը շոու է համարում իշխանությունների այն հայտարարությունները, թե օգոստոսի 8-ից խաղաղություն է հաստատվել: «Դա շոու է նրանով, որ նախ՝ այդ փաստաթղթի բովանդակությանը որ նայում ես՝ կարելի է ցանկացած կետ 10 տարբեր ձևերով մեկնաբանել: Օրինակ՝ երբ ասում են՝ անխոչընդոտ ճանապարհ, ամեն մեկն իր մեկնաբանությունն է տալիս անխոչընդոտ ճանապարհի: Արարատ Միրզոյանը Պետրոսի […]
«Եթե նույնիսկ Ադրբեջանի դիրքից ենք նայում իրավիճակին, իրենք ավելի վատ պայմաններում են եղել 1994 թվականի ռազմական պարտությունից հետո, բայց չեն հրաժարվել իրենց շահերից ու իրավունքներից։ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ամեն անգամ ցանկացած վտանգի առաջ իր ձեռքերը բարձրացնելով՝ վերջում իր իշխանությունը պահելու է»։
Քաղաքագետ Թևան Պողոսյանի համար որևէ տարբերություն չկա այս և նախորդ տարիների օգոստոսի 8-երի միջև՝ չնայած իշխանությունների պնդումներին, որ օգոստոսի 8-ից ապրում են բոլորովին նոր Հայաստանում, և, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել:
Սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության հռչակման օրն է. ուղիղ 33 տարի առաջ հենց այս օրնԱրցախն անկախ հռչակվեց Խորհրդային Միությունից։ Այս պատմական օրվանից 33 տարի անց,սակայն, պատմության մեջ առաջին անգամ Արցախի Անկախության օրն Արցախում հայ չկա, որովհետև Արցախի անվտանգության երաշխավոր հռչակված Հայաստանի իշխանությունը բաժին հասավ մեկին, որը հայտարարեց՝ ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս։
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում երեկ տեղեկատվություն հայտնվեց, որ սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության օրը, ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դռները քաղաքացիների առջև բաց կլինեն ժամը 12։00-18։00-ը։
«Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությամբ է ադրբեջանցիներին բերել-կանգնեցրել բարձրադիր դիրքերում՝ Սոթքում և նաև Սյունիքում՝ պատերազմի ավարտից հետո՝ գաղտնի։ Դիմադրության ռեսուրսն ամբողջությամբ սպառած այս իշխանությունը հանձնվել է արդեն։ Պատերազմն իրենց քայլերով նրանք ամեն օր բերում են մեր տան դռներին»,- ասաց Գրիգորյանը։
«120 հազար բնակչություն ունեցող փոքրիկ Արցախը փոխում է տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի խաղաքարտերը, այդ 120 հազար մարդիկ իրենց կյանքի գնով, ազատ տեղաշարժի տոտալ սահմանափակման, սովի եզրին դիմադրում են Ադրբեջանին ու նրա դաշնակիցներին, դրանով փոխում նրանց ծրագրերը: 44-օրյա պատերազմից հետո, նաև պայմանավորված Հայաստանի ղեկավարների հետ ունեցած հարաբերություններով և դիմադրության իսպառ բացակայությամբ, Ադրբեջանը չէր ենթադրում, որ կարող է որևէ տեղ հանդիպել դիմադրության, այն էլ՝ այսպիսի դիմադրության»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ վերջին 5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն արցախյան բանակցությունների մասին այնքան հայտարարություններ է հնչեցրել, որ դրանք վաղը կարող են գիտական աշխատանքի նյութ դառնալ: