Օգոստոսի 1-ից, ինչպես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր հայտարարել, հանրային տրանսպորտում մեկնարկել է այն քաղաքացիներին տուգանելու գործընթացը, որոնք օգտվում են ուրիշի տրանսպորտային քարտից կամ հրաժարվում են վճարում կատարել։ Արդեն մի քանի օր է՝ Քաղաքապետարանի աշխատակիցները մտնում են հանրային տրանսպորտ ու «ստուգում» քաղաքացիներին, ինչն էլ հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիների համար դարձել է մեծ գլխացավանք։
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց գիտելիքի և դպրության օրվա առիթով աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական խոսքով, ապա նաև ոլորտի զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված հետագա անելիքների մասին, կարելի է ասել, ծրագրային ելույթով։
Տնօրենների փոխանցմամբ՝ եղել է, որ դերձակ են կանչել դպրոց, շատ գեղեցիկ զգեստներ են կարել թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար, ու այն գործածել են մոտ 4 տարի, որովհետև ընթացքում հնարավոր է եղել նույն զգեստը ձևափոխել: Վճարել են ամենաշատը 13.000 դրամ: Իսկ հիմա, նրանց խոսքով, մի «սարաֆան»-ն արժե 24.000 դրամ, վերնաշապիկը՝ 10.000-12.000 դրամ: Տնօրենները ցավով նշեցին՝ ոչ միանման համազգեստի դեպքում երեխաները մրցակցում են շորերով, ոչ թե գիտելիքով: