Այսօր Ազգային ժողով (ԱԺ) է ներկայացել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ միջնորդելու, որ ԱԺ 2 պատգամավորների՝ նախկին ՔՊ-ական Հովին Աղազարյանին և Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից՝ նրանց վերաբերյալ քրեական հետապնդում իրականացնելու համար: