«Ադրբեջանի դեպքում կա նաև պատերազմում իր հաղթանակի գործոնը, 2020-ին ռազմական սցենարն Ադրբեջանի համար դրական ընթացք է ունեցել, ուստի այս թեման Ադրբեջանն այսօր ավելի հեշտ ու հաճախ է օգտագործում՝ որպես հաջողված օրինակ։ Սակայն, մյուս կողմից, ինչպես ասացի, պատերազմն Ուկրաինայում շատ բան է փոխում, և կան կոնկրետ մտավախություններ, որ հակամարտությունը և բոլոր հարցերը կսառեցվեն ու կսառեցվեն նաև դրսի դերակատարների կողմից, ուստի Ադրբեջանը բոլորին փորձում է հասկացնել, որ իր համար չլուծված խնդիրներ կան»,- նկատեց նա՝ գրեթե բացառելով լայնածավալ պատերազմական սցենարը։