Դիտարկմանը, թե այս դիսկուրսը համընկնում է ադրբեջանական նմանատիպ դիսկուրսների հետ․ սա պատահականությո՞ւն է, թե՞ կարելի է ենթադրել, որ դրսից են ստիպում այս դիսկուրսը ՀՀ-ում վարել, Արամ Օրբելյանն արձագանքեց, որ անկախ հանգամանքից, թե պատճառն ինչ է՝ Ադրբեջանից են ստիպել, կամ՝ ներքին քաղաքական գործընթացներից շեղելու նպատակով պրոցես է, խնդիրն այն է, որ քանի դեռ հանրությունն այն դիսկուրսի մեջ է, որ քննարկում է ոչ թե Սահմանադրությանը հետևելու հարցը, այլ՝ Սահմանադրության վատ լինելու հարցն ու դրան առնչվող խնդիրները, պետությունը չի կարողանում զարգանալ։
«Ժողովրդի անունից որևէ մեկը չի կարող ասել, թե ժողովուրդը Սահմանադրությանը կողմ է, կամ դեմ է. Կա՛մ մենք ընդունում ենք այն հանգամանքը, որ Սահմանադրությունն ընդունվել ու գործում է, կա՛մ մենք մտնում ենք սուբյեկտիվ դաշտ, որտեղ գերիշխում է դիլետանտությունը, պոպուլիզմը՝ այն, ինչը մարմնավորում է Փաշինյանի իշխանությունը»,- ամփոփեց Վարդան Պողոսյանը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվին՝ պետբյուջեից հատկացված 28 միլիոն 445 հազար դրամով, Երևանում նշվեց Սահմանադրության օրը: Մարզերում տոնի մասին, թերևս, տեղեկացան միայն լրատվամիջոցներից:
«Իրերն անվանենք իրենց անուններով. Նիկոլ Վովայի Փաշինյանը դավաճան է, նա ոչ միայն իրավունք չունի Կառավարության շենքում նստելու, այլ նաև ազատության մեջ գտնվելու։ Ես երաշխավորում եմ՝ շուտով գալու է այն երանելի օրը, երբ Փաշինյանը կկալանավորվի՝ 10-ից ավելի հոդվածով, բայց այդ ժամանակ նրա համար ոչ ոք չի գալու ցույցի, որովհետև նրա կողքը կանգնելը հիմա էլ է ամոթ, իսկ այն ժամանակ պետական ապարատը ռեպրեսիաների էլ չի՛ դիմելու»,- ասաց Մամիջանյանը։
«Սահմանադրության նպատակն առաջինը՝ հիմնական իրավունքների պաշտպանությունն է, և երկրորդը՝ պետական իշխանության մարմինների սահմանափակվածությունն այդ նույն մարդու իրավունքներով Սահմանադրության մյուս դրույթներով։ Այս ամենը մեր երկրում ոտնահարվում են այնքան բացահայտ, որ այսօր խոսել Սահմանադրության օրվա, Սահմանադրության վերաբերյալ՝ որպես տոն պա,րզապես դառնում է ավելորդ ու ծիծաղելի»,- նշեց Վարդան Պողոսյանը։
«Ինձ համար Սահմանադրության ամենշատ ոտնահարված դրույթը 3-րդ հոդվածն է, որը հռչակում է, որ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է։ Երբ մենք տեսնում ենք արդեն փաստերով 44-օրյա պատերազմի զոհերին, խաղաղ ժամանակներում զոհված զինվորներին, զոհված զինծառայողների մարմինները պարկերում պահելը և այլն, ոչ ճիշտ վերաբերմունքի ու մոտեցման արդյունքում անմիջականորեն ոտնահարվում է Սահմանադրության 3-րդ հոդվածը, այսինքն՝ մարդը չի դիտարկվում՝ որպես բարձրագույն արժեք»։