Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, որ չի հիշում որևէ ժամանակաշրջան, երբ հեշտ է եղել Արցախի հարցի հետապնդումը, կամ ունեցել ենք միայն բարենպաստ շրջան։ Բայց ի տարբերություն այն ժամանակահատվածի, այսօր գտնվում են բոլորովին այլ իրավիճակում, երբ ներսից կա դեստրուկտիվ և Արցախի համար բացասական ազդակներ, որն ավելի շատ գալիս է օրվա իշխանություններից։