«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։
«Ռուսաստանը սարսափելի ներքին խնդիրներ ունի. ես դա չեմ էլ վիճարկում, բայց Ուկրաինայի դեմ ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր մեզ համար շատ կարևոր՝ Ռուսաստանի ու Իրանի միջև ռազմաքաղաքական տանդեմ ձևավորվեց: Ի վերջո, այդ տանդեմն ուղղված է անգլոսաքսոնական ուժերի դեմ, որտեղ առաջնորդներն են Անգլիան և ԱՄՆ-ը՝ հենց այդ հաջորդականությամբ, և նրանց խամաճիկ եվրոպական պետությունները»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ անհնարին է չտեսնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի քաղաքական բաղադրիչը: «Կիպրոսն առաջարկել է օգնություն՝ Թուրքիան չի ընդունել: Եթե մարդասիրական է, ինչո՞ւ չես ընդունում: Ես կասկած չունեմ, որ եթե Արցախն էլ լիներ, էլի չէր ընդունելու: Լավ, Հայաստանը գնում է այդ քայլին, դրանից հետո Էրդողանն ասում է, […]
«Այսօր Արուսյակ Ալեքսանյանը լրացրեց այն պաշտոնյաների շարքը, ովքեր մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցելով՝ մեղքերի թողություն են ստանում և անձեռնմխելի են՝ Դավիթ Տոնոյան, Պատրոն Դավիթ, Ստեփան Գալստյան, Փիլոյան… Այդ շարքը կարելի է անվերջ շարունակել: Կուզենայի, որ Դավիթ Սանասարյանն էլ այդտեղ լիներ, բայց նա դեռ առկախված վիճակում է: Փաստորեն այս մարդիկ, ովքեր տարբեր էտապներում օգնել են Փաշինյանին և կամակատար են եղել, մտածել են, որ Փաշինյանն իրենց կների, բայց Փաշինյանը նման բան չունի»։