Իշխանությունները ճգնաժամ են ստեղծել Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ գյուղմթերքի արտահանման համար ու հիմա «հերոսաբար» պայքարում են դրա դեմ։ Աջ ու ձախ պետական բյուջեից փողեր են բաժանում, որպեսզի մեղմեն իրենց բերած ճգնաժամի հետևանքները։
«Ռուսաստանի շուկայի փակվելը Հայաստանի դեմ՝ պարալիզացնելու է ոչ միայն խաղողագործների ոլորտը, այլև ամբողջ երկրի տնտեսությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանից արտահանումների հետ կապված սահմանափակումների և շուկայի վրա դրա ազդեցության մասին։