«Եթե նման իրավիճակ ստեղծվեց, ապա Հայաստանը կդառնա թիվ մեկ թիրախը, որի հետ կնվազեցնեն հարաբերությունների մակարդակը, որովհետև ՌԴ-ն բազմիցս կիրառել է տնտեսական զենքը քաղաքական նպատակներով՝ ինչպես Վրաստանի, Մոլդովայի նկատմամբ, անգամ ՀՀ նկատմամբ որոշ փոքր դրվագներով»։
Փետրվարի 12-13-ին Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարությունը և ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը միաձայն հայտարարեցին, որ ռուսները թույլ չեն տվել եվրոպացի դիտորդների մուտքը Ներքին Հանդ:
«Վճռորոշ փետրվարը» հանրահավաքին հարգելի պատճառներով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի մասնակցում, սակայն նա ձայնագրության միջոցով փոխանցել է իր ուղերձը, որտեղ հերթական անգամ զգուշացնում է՝ իրավիճակն այնպիսին է, որ կամ Նիկոլ Փաշինյանը պիտի գնա, որ Հանրապետությունը մնա, կամ Փաշինյանը կմնա, և այդ դեպքում Հանրապետություն չենք ունենա: