Իրավաբան, քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ Պետդեպի խոսնակի նշած ծանր փոխզիջումներն իրականում միակողմանի զիջումներ են, որոնք պետք է դարձյալ հայկական կողմը կատարի:
«Տեսանելի ապագայի համար մենք պետք է հաշտվենք այս իրողության հետ, որ կորցրել ենք Արցախը և չի լինելու Արցախի նախկին Հանրապետությունը։ Արցախը նույնիսկ մինչև վերջերս հնարավոր էր պահպանել, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը տարբեր առիթներով խոսել է հնարավորությունների մասին, շատերն իշխանություններին փորձեցին հասկացնել, որ կարելի է ճիշտ դիվանագիտությամբ պահպանել Արցախը, բայց քանի որ այս ամենը պլանավորված էր, որևէ կողմի չլսեցին։
Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից Արցախի վերաբերյալ արած հայտարարությունները լուրջ խնդիր են ստեղծում Սփյուռքի մեր հայրենակիցների համար, որոնք այս ընթացքում Արցախի ապաշրջափակման համար տարբեր երկրներում ակցիաներ են իրականացնում:
«Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, ցավոք, Արցախը դարձել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաշվեհարդարի առարկա, կողմերը փորձում են հարցը շահարկել հօգուտ իրենց: Հիմա Արևմուտքին հաջողվել է հարցն իր հարթակ տեղափոխել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը՝ ընդգծելով, որ Արցախի կարգավիճակի հարցում Արևմուտքի դիրքորոշման փոփոխությունը բխում է ՀՀ իշխանությունների դիրքորոշումից:
Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանն այն կարծիքին է, որ Արևմուտքը լավ առիթ է գտել Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու համար, և Ուկրաինայում զարգացումների ֆոնին՝ Արցախի հարցը դարձել է Ռուսաստանի դեմ օգտագործվող լծակ:
«Նիկոլը սխալ բան չի ասել. Իրեն նայեք, իր իշխանությանը նայեք, արդեն այդ 5-րդ շարասյունը կարող եք տեսնել: Բայց բանակի մեջ 5-րդ շարասյուն լինելու, պարտության մեղքը ամբողջությամբ բարդել այդ ենթադրյալ 5-րդ շարասյան վրա, նույն Փաշինյանի ստերի շարքին կարելի է դասել»:
«Նրանք էլ չէին կարող գործնական քայլերի դիմել, որովհետև շատ պարզ է, որ խաղաղապահները գործողությունների սահմանափակում ունեն, և այնպես չէ, որ կարող են ռազմական ուժի դիմելով՝ այդ ճանապարհը բացել: Աշխարհում տարբեր խաղաղապահ առաքելություններ կան, սա միակը չէ, որ իրականացվում է ռուսների կողմից: Ես չեմ տեսել որևէ դեպք, երբ ռազմական ուժ կիրառելով՝ խաղաղապահներն ինչ-որ խնդիր լուծեն»:
«Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հայկական զորք չպետք է լինի Արցախի տարածքում: Սա Ադրբեջանի պահանջն է: Հայաստանն այդ քայլին գնալով՝ բավարարում է Ալիևի հերթական պահանջը, որ Արցախում հայկական ուժեր չլինեն: Սա չափազանց վտանգավոր ձևակերպում է, քանի որ Արցախը մնում է անպաշտպան, բայց սա նաև քաղաքական առումով է ուղերձներ պարունակում իր մեջ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նուրբ կերպով մեզ դարձրեց ագրեսոր՝ իր այդ հայտարարությամբ, քանի որ այնպես ձևակերպվեց, որ մեր զինված ուժերը ներկա են եղել մեկ այլ երկրի տարածքում և հիմա դուրս ենք բերում այդ տարածքից: