Մայիսի 23-ին 168.am-ը գրել էր, որ առավոտից իրավապահ մարմինները «ռեյդեր» են իրականացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ խուզարկություններ էին իրականացրել «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես ազատազրկված անձանց խցերում, այնպես էլ աշխատակիցների կաբինետներում: