Բաժիններ՝

Գաղութներից հեռախոսով կապ են հաստատում տուժողների հետ. ՔԿ և ԱԱԾ «ռեյդերի» մանրամասները

Մայիսի 23-ին 168.amգրել էր, որ առավոտից իրավապահ մարմինները «ռեյդեր» են իրականացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և այլ իրավապահ մարմինների աշխատակիցներ խուզարկություններ էին իրականացրել «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ինչպես ազատազրկված անձանց խցերում, այնպես էլ աշխատակիցների կաբինետներում:

Գրել էինք նաև, որ իրավապահներն առգրավել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների պետերի հեռախոսները, համակարգիչներն ու էլեկտրոնային կրիչները:

168.am-ը նոր մանրամասների է տիրապետում այդ օրվա իրադարձությունների վերաբերյալ: Պարզվում է՝ ԱԱԾ և Քննչական կոմիտեի (ՔԿ) աշխատակիցների ուշադրության կենտրոնում ՔԿՀ-ներն ու նրանց աշխատակիցները հայտնվել են այն պատճառով, որ նշյալ կառույցներում հստակ ինֆորմացիա է ստացվել առ այն, որ ՔԿՀ-ներում ահռելի չափերի է հասել հեռախոսների, Wi-Fi սարքերի, թմրամիջոցների շրջանառությունը: Մասնավորապես, տեղեկություն է եղել, որ կալանավորված անձինք ու դատապարտյալներն ազատազրկման վայրերից անգամ տուժողների հետ են կապ հաստատել:

Մեր տեղեկություններով՝ «ռեյդերի» արդյունքում հարցաքննվել են ՔԿՀ-ների շուրջ 150-200 աշխատակիցներ, անգամ ոմանց բնակարաններն են խուզարկել:

Կարդացեք նաև

Իրավապահների անակնկալ այցը ՔԿՀ-ներ առանց միջադեպերի չի անցել: Օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աշխատակիցները փորձել են խոչընդոտել իրավապահների աշխատանքը, և դա այն դեպքում, երբ քննիչներն իրենց հետ ունեցել են խուզարկության որոշում:

168.am-ի տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ՔԿ-ի ու ԱԱԾ-ի աշխատանքներին խոչընդոտման փաստի առթիվ հարուցվել է քրեական վարույթ:

«Խայտառակ վիճակ է. գլուխներ կթռչեն»,- ասաց ՔԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը:

Տեսանյութեր

Լրահոս