2018 թվականի իշխանափոխությունից հետո 168.am-ը բազմիցս գրել է, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում գերագույն հրամանատարի գործառույթներին, ռազմական գործին առնչվող տարրական նրբություններին ու գիտելիքներին, այն կարողություններին, որոնք պիտի ունենա հատկապես պատերազմող երկրի գերագույն հրամանատարը:
«Պարբերաբար բարձրաձայնվել է դռնբաց դատական նիստերի անհրաժեշտությունը, սակայն, ցավոք, դատարաններն ընդդիմությունից ու օրենքից կախված չեն, այլ մեծամասամբ՝ իշխանություններից: Բնականաբար, չարաշահում կա, երբեմն կամ հաճախ ռազմական գաղտնիքի արհեստական պատճառաբանությամբ՝ դատական նիստերը փակ են տեղի ունենում, բայց սա իշխանություններին չի խանգարում՝ երբ իրենց անհրաժեշտ է լինում այդ ռազմական գաղտնիքները հրապարակել, որևէ արգելք նրանք չունեն: