«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու բարձր հովանու ներքո, բառի ամենաուղիղ իմաստով ձախողել է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման գործառույթն ու առաքելությունը։ Որևէ նորմալ երկրում նման իշխանությունը ժամ առաջ հրաժարական ներկայացրած կլիներ՝ ամենավերին անկարողից, մինչև ամենաստորին պահակ։ Բայց քանի որ ո՛չ Հայաստանի իշխանությունն է հրաժարական ներկայացնող իշխանություն, ո՛չ հասարակությունը՝ հրաժարական պարտադրող հասարակություն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է այն քաղաքականությունը, որի պատճառով ադրբեջանցի զինվորները հայտնվել են Հայաստանի սարերում, «բնապահպանները»՝ Լաչինի ճանապարհին։