168․am-ը տարբեր առիթներով և պարբերաբար անդրադառնում է «իրական», «նոր», «սպիտակ», «թափանցիկ ու թավշյա»՝ իշխանական մակդիրներով բնութագրվող Հայաստանի պետական գերատեսչությունների՝ հաճախ կոռուպցիոն ռիսկերով, ոչ մրցակցային, ԽԾԲ սկզբունքով իրականացվող գնման գործընթացներին։
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի (ԱԺ) բակում ճեպազրույցի ժամանակ ասել էր՝ «Նախ մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը ու նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, ու երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ունեցել է հրավերի ակնկալիք»: