Նիկոլ Փաշինյանն օրեր շարունակ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է տարածում, որոնցում իր սերն է արտահայտում առ հայ հանրություն՝ նրանց «սրտիկներ, պաչիկներ» ուղարկելով։
Այսօր՝ հուլիսի վերջին, արդեն չափազանց դժվար է կանխատեսել՝ ի՞նչ իրավիճակ կլինի Արցախում մեկ ամիս անց, Աստված մի արասցե՝ արցախահայերից քանի՞սը կարող է մահացած լինել սովամահությունից այդ ժամանակ։ Եվ այս պայմաններում ազդարարել մեկշաբաթյա պարի փառատոնի մասին՝ համապատասխան ուրախ ներկայացումներով, բանկետներով ու ֆուրշետներով, երևի վերջում էլ՝ հրավառությամբ, մեղմ ասած, վիրավորանք ու անարգանք է 120 հազար մեր հայրենակիցների նկատմամբ։