«Ինքս չեմ ցանկանում Գեղամ Նազարյանի մասին որևէ կերպ խոսել, որովհետև ժամանակին ինչ-որ մտերմություն ունեցել ենք, քանի որ մեր ցույցերի ժամանակ նաև երբեմն գալիս էր մեզ մոտ՝ որպես պատգամավոր։ Բայց օրերս տեսա նրա ու Նիկոլ Փաշինյանի ջերմ զրույցը խորհրդարանում՝ նա սկզբում ինչ էր ասում, հիմա ինչ է ասում ու անում։ Այսօր նրա հետ որևէ շփում չկա, ու չեմ էլ ուզում, որ լինի»։