Պահեցողության կենցաղավարությունն իր մեջ ամփոփում է նաև երկնային իրականությանը մոտենալու կեցության խորհուրդը: Անշուշտ, այդ խորհրդի հիմքում ընկած է հրաժարումը մեղքից հանուն Աստծո հետ հաղորդակցության: Այս դեպքում հրաժարվելով կենդանական սննդատեսակից, իսկ ավելի խորամուխ լինելով այդ խորհրդի մեջ, այսինքն՝ հրաժարվելով մտքում, սրտում և հոգում բույն դրված մեղքերից, մարդը քայլ է կատարում երկրային հողեղեն կեցությունից դեպի երկնային գոյութենաբանություն, չնայած դեռևս լինելով հողեղեն սահմանների մեջ: