Շուրջ 2 ժամ առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ իր խիստ հավաստի տեղեկություններով՝ աննախադեպ ճնշում է գործադրվում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով խորհրդակցական սենյակում գտնվող Վերաքննիչ դատարանի կազմի վրա:
Այս պահին 168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ աննախադեպ ճնշում է գործադրվում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով խորհրդակցական սենյակում գտնվող Վերաքննիչ դատարանի կազմի վրա: Իշխանությունները Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ըստ որի՝ Բորիս Բախշիյանն արդարացվել էր: Վերաքննիչ դատարանը այս գործով խորհրդակցական սենյակում է գտնվում երեկվանից՝ նախագահող դատավոր Գրիգոր Հովհաննիսյան, […]