«Ես չեմ հավակնում ասել, որ՝ ընդդիմություն ջան, ես 2 տարի նստած էի, բայց դուք բան չարեցիք, հիմա ես եկա, բոլոր հարցերի պատասխանները գիտեմ, և տեսեք՝ ես ինչ «դվիժեննի» եմ անելու։ Դա և առհասարակ նման գործելաոճ ունենալը հարիր չէ ո՛չ ինձ, ո՛չ իմ կուսակցությանը։ Բայց ես կարող եմ «ներվ» ավելացնել, այսօրվա ընդդիմությանը պակասում է «ներվը»։ Կարող եք ասել, որ ես մենությունից եմ նյարդայնացել և նյարդայնացել եմ՝ մենակ մարսելով բոլոր այդ դժբախտությունները, որոնք տեղի են ունեցել իմ երկրի հետ, քանի որ երբ ես նստած էի՝ Արցախը հայկական էր, դուրս եմ եկել՝ այլ Հայաստան է, մենք ձեզ հետ միասին շատ ավելի վատ Հայաստանում ենք։