«Մենք մեր ակնկալիքները չպետք է գերագնահատենք, ոչ մեկն էլ ոչինչ չի անելու, բոլորն էլ հաշվի են նստելու ռեալ իշխանության հետ, ով իշխանության է՝ իր հետ են խոսում, մնացածի հետ աշխատում են: Քաղաքական գործիչների մի ամբողջ խուրձ կա, որ երկու րոպեն մեկ ասում է՝ ես Մոսկվայից «դաբրո» ունեմ, ասես Կրեմլի դիմաց մի կրպակ կա, վրան գրված է՝ «դաբրո», գնում են, այդտեղից թուղթ են բերում, իրենց թվում է, որ իրենք Հայաստանում իշխանության կարող են գալ»: