«Խաղաղության խաչմերուկի» քարտեզում ամեն ինչ ճիշտ է նկարագրված՝ բացի մեջտեղի գծերից։ Սա ոչ թե խաչմերուկ է, այլ Հայաստանի վրա խաչ քաշելու քարտեզ։ Այս իշխանությունները սիրում են քարոզչություն անել, ինչ-որ բաներ փաթեթավորել, ասել՝ գաղափար ունենք, և դա փորձել «վաճառել» տարբեր հարթակներում։ Ինչ-որ մեկի գլխում հիմա ծնվել է «խաղաղության խաչմերուկի» գաղափարը, իրենք սկսել են դա տարբեր տեղերում ցույց տալ, ասում են՝ նման միտք ունենք, այսպես է լինելու։