«Մեր գլխավոր խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները՝ իմանալով, որ ապրիլի 1-ից միջանցքը՝ Հայաստանն Արցախին կապող երթուղին Տեղ գյուղից տեղափոխվելու է Կոռնիձոր, և մոտ 5 կմ-անոց հատված մնալու է անպաշտպան, նախապես Զինված ուժերը կամ Սահմանապահ զորքերը համապատասխան տեղակայում այդ ուղղությամբ չեն իրականացրել, ինչից օգտվելով՝ ադրբեջանական զորքերը երթուղու փոփոխությունից 2 օր առաջ եկել և ինժեներական, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում հենց սահմանագծին: Սա նշանակում է, որ հայկական զորքերն այդ հատվածում դիրքավորում իրականացնելու են արդեն ՀՀ տարածքի խորքում, որովհետև սահմանագծին ադրբեջանական կողմն է»: