«Մեկ բան հստակ է՝ Արցախը ծախվել է, Արցախը տրվել է զուտ իր հայտարարությունից հետո, դրա մասին վկայում են Պուտինի, Ալիևի խոսքերը, այդ թվում՝ բոլոր խելամիտ մարդկանց խոսքերը, Նիկոլն էր, չէ՞, ասում՝ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ-ով՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը։ Ու այսքանից հետո ինչո՞ւ մենք այդքան զոհ ունեցանք՝ 2020 թվականին կորցրեցի միակ որդուս, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ աղջկաս նշանածին, ով որդուս մտերիմ ընկերն էր։ Հիմա ո՞րն է այս անմեղ երեխաների մեղքի բաժինը, որ հայրենասե՞ր են եղել, որ չե՞ն թողել իրենց դիրքը։ Հիմա այսքանից հետո, ես Նիկոլին ինչպե՞ս ասեմ՝ դու մարդ ես, կամ ղեկավար ես, քո հետ կարելի է ինչ-որ բան քննարկել»,- նշեց նա։
«Իշխանությունները «սփոփում» են այն որդեկորույս ծնողներին, որոնք իրենց կողքին են, կիսում են իրենց գաղափարները ու սատարում են երկիրը հանձնելու քաղաքականությանը։ Այդ մարդկանց կողքին այն ծնողներն են, որոնք կարծում են, թե Աննա Հակոբյանը, ով իրենց որդիների կյանքն է խլել, կարող է իրենց սփոփել։ Դա այդ ծնողների խնդիրն է, ավելի ճիշտ, իրենցը խնդիր չէ, այլ փարթի, շահ։ Եթե այդ ծնողները կարծում են, որ լինելով իրենց որդիներին սպանողների կողքին՝ սփոփվում են, ուրեմն իրենց գործն է»։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարտի 28-ին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է կատարել այն մասին, որ աշխատանքային օրվա ավարտին հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ: