«Ես պայքարելու եմ, որպեսզի սրանք չլինեն, ես իմ վերածնված որդուն դեռ պետք է մեծացնեմ, գնամ Եռաբլուր, որտեղ ամեն անգամ գնալուց վերածնվում եմ։ Այնպես որ՝ այս երկրից որևէ տեղ չեմ գնալու ու պայքարելու եմ։ Բայց այս օրվա իշխանությանը հեռացնելուց հետո էլ մեզ երկար տարիներ են պետք, որ այս ազգի իսկական դեմքը վերականգնենք»,- եզրափակեց Վիգեն Ազատյանը։
«Այդ գործողությունները կապված են Նիկոլ Փաշինյանի և իշխանության վախի հետ, որ ասում են՝ խփեք, հարվածեք։ Սրանք սարսափած են իշխանությունը կորցնելուց և ամեն ինչի ունակ են։ Կրկնում եմ՝ իրավաչափության մասին խոսք լինել չի կարող, որպեսզի լինի իրավաչափ, պետք է խաղաղ ցուցարարները ներկայացնեին համապատասխան վտանգ, բայց ակցիայի մասնակիցները որևէ վտանգ չեն ներկայացրել»,- նշեց Տիգրան Աթանեսյանը։
Մայիսի 9-ից, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղափոխվեց Երևան և Հանրապետության հրապարակում բազմահազար մասնակիցներով հանրահավաքից անցան փողոցներ փակելուն, ոստիկանությունն էլ անցավ բիրտ ուժի կիրառմամբ քաղաքացիներին բերման ենթարկելուն:
Այսօր խորհրդարանում լրագրողները ՄԻՊ Անահիտ Մանասյանին հարց ուղղեցին՝ ինչպես է գնահատում Տավուշում երեխաների նկատմամբ ոստիկանության կիրառած անհամաչափ գործողությունները՝ ուժի կիրառմամբ բերման ենթարկելը։
Պաշտպանը պետք է կատեգորիկ դատապարտեր Գայանե Հակոբյանին բերման ենթարկելու փաստն առհասարակ, որովհետև նրան կարող էին հարցաքննել նաև իր գտնվելու վայրում:
Եռաբլուրը բոլորիս սրբատեղին է և բոլորինս են չնվազող ցավն ու խորին խոնարհումը մեր հերոսների պայծառ հիշատակի առաջ: