Այս պատմության մեջ մեկ ուրիշ կարևոր կետ էլ կա, որի կողքով չենք կարող անտարբեր անցնել: Որչափ որ փարիսեցիներն իրենց գիտնականի ու վարդապետի համբավով մեր աչքին կարող են անհավատության ներկայացուցիչներ երևալ, նույն չափով էլ, և թերևս ավելին, ի ծնե կույրը մեզ է ներկայանում որպես հավատացյալ՝ չնայած իր տգիտությանը: