168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է։
Նիկոլ Փաշինյանի վարքագիծը և մարդկանց «շունուշանգյալ» անվանելը «դվառնյաշկայի» վարքագիծ է։ Այսպես պատասխանեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նախորդ շաբաթվա աղմկահարույց հայտարարությանը՝ ընդդիմության ընտրողներին «շունուշանգյալ» անվանելուն։
«Երբ դու հայրենիքի կոնցեպտը, պատմական հիշողության կոնցեպտը, հավատքի կոնցեպտը հանում ես Սահմանադրությունից, դու այն դարձնում ես օֆիսի կանոնակարգ, իսկ այդ պարագայում օֆիսը կարող են գնել, կարող են լուծարել, կարող են փակել՝ շատ բաներ կարող են լինել օֆիսի հետ, և այո՛, Սահմանադրության փոփոխությունն էլ է միտված «արևմտյան Ադրբեջանի» ձևավորմանը»։