Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ շինծու դատավարությանը, Ադրբեջանի բանակի կողմից ՀՀ սահմանագծի հանդեպ պարբերաբար կատարվող ոտնձգություններին, այս վարչախմբի պարագլխի հրահանգին՝ որևէ կերպ չարձագանքելու դրանց, նաև՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիայի բռնկման հնարավորությանը։
Քիչ առաջ Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակում ավարտվեց Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով բանաձևի քննարկումը
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են փակուղում հայտնված հայ-ադրբեջանական բանակցություններին, Էրդողանի տարածաշրջանային նկրտումներին, ռուս-ամերիկյան ձնհալի ֆոնին՝ Հայաստանի հանդեպ թշնամու նոր արկածախնդրության ռիսկին, Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությանը, և այլն։
Ըստ ադրբեջանական Report-ի՝ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանն իր ցուցմունքում հաստատել է իր մասնակցությունը Ադրբեջանի դեմ պատերազմին Հայաստանի կանոնավոր բանակի կազմում։
Ալիևն իր քարոզչական օգուտներն է փորձում քաղել նողկալի այդ դատական ֆարսից, Փաշինյանը և նրա կինը՝ իրենց անձնական խնդիրներն են լուծում՝ օգտվելով Բաքվում գտնվողների վիճակից: