«Նման զարգացումներն են ադրբեջանական կողմին վստահություն տալիս բարձրացնելու ամենամարտահրավերային հարցերը, որոնք կարելի էր միայն երազում պատկերացնել։ Չէ՞ որ այս թեման հակամարտության առաջին օրվանից չի հայտնվել օրակարգում, այն վերջին տարիներին է առարկայացել, անընդհատ փոքր-փոքր հայտարարություններով փորձ է արվել բացել նման թեմա, որից հետո էլ վրա է հասել պահանջներ բարձրացնելու պահը։ Նման տրամաբանությամբ կարելի է անվերջ նոր պահանջներ բերել բանակցային սեղան»,- նման կարծիք հայտնեց Արեշևը։
Այսօր խորհրդարանում ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ ինչպես և կանխատեսելի էր, Ադրբեջանն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի անվան տակ նորանոր պահանջներ է իջեցնում հայ-ադրբեջանական բանակցային օրակարգ:
Բաքվի վերահսկողության տակ անցած հայկական Շուշիում «մեդիա ֆորումում» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզմունք է հայտնել, թե, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանական բնակչությունն ի վերջո կվերադառնա «հայրենիք», ինչի համար բավարար է Երևանի համապատասխան քաղաքական կամքը։ Հերթական անգամ նա Հայաստանի Հանրապետությունը, որի հետ իբրև թե պատրաստվում է, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիր ստորագրել, անվանում է Արևմտյան Ադրբեջան։