«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում համոզում հայտնեց, որ Քննչական կոմիտեն առաջնորդվում է ենթադրությունների հիման վրա հաշվարկված գումարներով:
«Կատարվել է ապօրինի խուզարկություն և բռնագրավում: Տնտեսվարողի գործունեությունը տևական ժամանակ խաթարվել է, որի իրավունքը չունեին. մինչև հիմա կան մասնաճյուղեր, որոնք չեն աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում արձագանքելով «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում իրականացված խուզարկություններին՝ նշեց ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։