168.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ամիրաղյանն ասաց, որ առհասարակ չգիտի, թե ինչու են մարդիկ նման խուճապ ստեղծող գրառումներ տարածում, հատկապես այն դեպքում, երբ Նոյեմբերյանում բոլոր բնակիչներն իրենց տներում են, նույնիսկ տարհանման մասին որևէ խոսք չի եղել։