Արսեն Թորոսյանի անձի շուրջ վերջին օրերին պտտվող խոսակցություններից ու հրապարակումներից հետո առողջապահության նախարարն արձակուրդ գնաց։ Գնա՞ց, թե՞ ուղարկեցին, կարևոր չէ, բայց դա խորացրեց կասկածները կառավարության ներսում առկա հակասությունների վերաբերյալ։ Ակնհայտ է, որ առողջապահության նախարարը հայտնվել է թիրախում և շուտով լքելու է պաշտոնը։
Հաշվեքննիչ պալատը հրապարակել է Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ ընթացիկ եզրակացություն, որը վերաբերում է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրականացված միջոցառումների ուսումնասիրությունը։