Թե ինչքանո՞վ է Հայաստանը շոշափելի տեմպերով զարգանում, երևում է տնտեսության վիճակից։ Հայաստանի տնտեսության զարգացումները բոլորովին էլ չեն փայլում իրենց շոշափելի տեմպերով։ Արձանագրվող անգամ թվացյալ աճերն այլևս անհնարին է իրականության տեղ ներկայացնել։
Իրական տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների առումով Հայաստանում կատաստրոֆիկ վիճակ է։ Իշխանությունները համաշխարհային մակարդակի աճերից են խոսում, իսկ ներդրումներ չկան։ Ներդրումները կտրուկ նվազել են։