«Փաշինյանը փորձեց ասել, որ դուք եք Ղարաբաղը հանձնել, հիմա մեր մոտ խաղաղություն է, և այլն, բայց տեսեք, թե ինչ ուղերձ է անում Պուտինը՝ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներով կապված է տարածաշրջանի անվտանգությունը»։
Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը, մեծ հաշվով, չհասավ իր նպատակին։ Նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները պատրաստ չեն մասնակցել հակաեկեղեցական արշավին։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կաշխատեն Հայաստանում գործող ուժերը, որքան գրագետ, կազմակերպված և ողջամիտ։ Լավ աշխատելու դեպքում այս մանկապարտեզը որևէ էական ազդեցություն չի ունենա, այսինքն՝ բեկումնային ու վճռորոշ չի լինելու»։