Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ փի ջի» ՍՊԸ-ն դեկտեմբերի 5-10-ը հեռախոսային հարցումներ է իրականացրել Հայաստանի բնակավայրերում` քաղաքական ու տնտեսական հարցերն ամբողջացնելով «Մառախուղ» խորագրի տակ: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից: Այսպիսով, հարցվողների միայն 12.6 տոկոսն է Հայաստանի Հանրապետության ներկա տնտեսական վիճակը դրական գնահատել, բացասական՝ 32.8 տոկոսը: Երկրի տնտեսությանը միջին գնահատական է տվել քաղաքացիների 53.9 տոկոսը: ՀՀ […]
«Երեք մարզում ունենք վնասված բնակելի տներ, որոնք թվով 192-ն են: Դրանցից մոտ 60-ը վնասվել են ամբողջությամբ. օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ և այլ գյուղատնտեսական նշանակության գույք, կենդանիներ: Վնասվել են նաև մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա, 2 շտապօգնության մեքենա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ խոսելով Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքների մասին:
Երևանի Թումանյան 42 հասցեում Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ հավաքվում են անհրաժեշտ իրեր (չոր սպիրտ, քաղցրավենք, ծխախոտ, կրակայրիչ և այլն) սահման ուղարկելու համար։