ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի եվրոպացիներին ուղղված ուղերձին։
«Երեկ Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևը հայտարարեց, որ ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է», – գրել է վարչապետը սոցիալական ցանցերում։
Նախորդ օրը Մեդվեդևը գրել էր, որ ԵՄ այն երկրների քաղաքացիները, որտեղ գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված անօդաչու թռչող սարքերի արտադրության օբյեկտներ, չեն կարողանա խաղաղ քնել։



