Դուք Միքայել Մինասյանին ասում էիք՝ մի հատ հլա կուխնյայից դուրս արի, նա դեռ վարչապետ չէր, դուք վարչապետ եք, կուխնյայից ե՞րբ եք դուրս գալու, ե՞րբ եք անցնելու ձեր նախընտրական քարոզարշավին, ձեր ծրագրի իրականացմանը, ե՞րբ եք հասնելու Շուշիի և Հադրութի դեօկուպացիային, դուք մանդատ եք ստացել դրա համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հարց տրվեց Նիկոլ Փաշինյանին:
«Իրավիճակը նմանվում է 1653 թվականի անգլիական իրականությանը, երբ Օլիվեր Կրոմվելը պառլամենտ գնաց և հայտարարեց, որ պատրաստվում է դատարկախոսություններին վերջ դնել, և չեն կարողանալու ցկյանս մնալ լորդերի պալատում: Ինձ թվում է՝ Փաշինյանն այդ դրվագից շատ է ոգևորվել, բայց Կրոմվելին նման է միայն մի հարցով, որ նա էլ անասնական վախ ուներ սեփական անվտանգության համար, բունկերներում էր քնում: Փաշինյանը Հայաստանում քաղաքական ավտորիտարիզմ հաստատելուց հետո ձգտում է հասնել անձնական դիկտատուրայի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: