Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հերքում է, թե ինքն ամենահարուստ մարզպետն է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Շիրակի մարզպետն արձագանքեց դիտարկմանը, թե ինքն ըստ հայտարարագրի՝ այս պահին ամենահարուստ մարզպետն է, նաև պատասխանեց հարցին, թե որտեղի՞ց իրեն այդ գումարները․ «Ի՞նչ գումարներ, հավանաբար թյուր է բացատրված այդտեղ։ Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիում, Զորակերտ գյուղում հորիցս ժառանգած մեր անասնաֆերմային հարակից մեկ տուն է, որտեղ ապրում են գյուղի մարդիկ։