168․am-ի հետ զրույցում Արմեն Մանվելյանը շեշտեց՝ ՀԷՑ վարկանիշի իջեցումը պայմանավորված է նախևառաջ այն քաղաքական աղմուկով, որն այս իշխանությունները ստեղծեցին վերջին շրջանում։
«Ջանասիրաբար ինչ-որ բան են փնտրում ՀԷՑ-ի առնչությամբ՝ ինձ համար խնդիր ստեղծելու համար, չեն գտնում, ինչն էլ նյարդայնացում է իրենց։ Առհասարակ, ինֆորմացիա ունեմ, որ անընդհատ ինձ է անդրադառնում, իմ անձն իրեն հանգիստ չի տալիս, և ինձ հետ անգամ 0,1 տոկոսով կապ ունեցող աշխատակիցներին է հարցուփորձ անում, ազատում աշխատանքից։ Չգիտեմ, չեմ կարող ասել․ ես գնահատեմ՝ կստացվի ինքնագովեստ»: