«Այսօր մենք ապրում ենք այնպիսի օրերում, երբ հոգևոր կյանքը մղվել է երկրորդ պլան և այդ հոգևոր կյանքի մեջ Մովսես Խորենացի են փորձում մեկնաբանել ծիծաղելի ձևով։ Տեսնում ենք, որ Խորենացի մեկնաբանողները Խորենացի չեն կարդացել, կրթությանը չի կարելի այդպես հեշտությամբ ձեռք տալ։ Ի՞նչ է նշանակում՝ «մոդայիկ կրթություն», դա ռաբիս երաժշտությո՞ւն է, որ 1-2 տարի մոդայիկ լինի ու անցնի։ Մոցարտը, Կոմիտասը երբևէ մոդայիկ եղե՞լ են, նրանք միշտ եղել են, շարունակ են, ի՞նչ է նշանակում՝ մոդայիկ։ Սրանք բաներ են, որոնք ինձ վրա վատ նստվածք են թողել։
Պետք է երաժշտական գործիքի տիրապետես կամ լինես երգչախմբի խմբավար։ Կոնսերվատորիան ունի իր նվագախումբը, փորձեր արվում են, երբեմն հնարավորություն է տրվում դիրիժորներին փորձ ձեռք բերել։ Առանց փորձի դիրիժոր դառնալը շատ դժվար է։ Դու պետք է ազդակ տաս, որ երաժիշտը, նվագախմբի անդամը, երգչախումբը դրան հաջորդի։ Պետք է նախորդես երաժշտին, նվագախմբին՝ քո նոր շարժումն ինչ-որ միլիվայրկյան շուտ հաղորդելով։