Ֆասթ Բանկի Arca վճարահաշվարկային համակարգի քարտը նոր՝ հայկական առանձնահատուկ տարրերով և Բանկի խորհրդանիշով՝ Ակնով, դիզայն ունի։ Ներկայացված ինքնաոճ դիզայնից զատ, այսուհետ Arca Classic ԱկնՔարտով անկանխիկ եղանակով վճարումներից քարտապանները կստանան 2% գումարի հետվերադարձ (cashback):
Հայաստանում մեծ հաջողությամբ գործող Turn.am հարթակը, որը թվայնացնում է ծառայությունների շուկան և միավորում է մատակարարներին ու հաճախորդներին, դուրս է գալիս միջազգային ասպարեզ։ Նոր անվամբ և հստակ գլոբալ նպատակներով այն ներկայանում է որպես ServiceOrca։
Կոնվերս Բանկի պարտատոմսերն այսուհետ հասանելի են նաև Բանկի Մոբայլ հավելվածում: Այստեղ՝ հաշված րոպեների ընթացքում օգտատերը կարող է անցնել պարտատոմսերի գնման ողջ գործընթացը՝ արժեթղթերի հաշվի բացումից մինչև պայմանագիր: