Մեր կյանքի և տնտեսական միջավայրի՝ աշխարհում ընդունված կարևորագույն և աքսիոմատիկ ճշմարտությունն է՝ սեփականության իրավունքը հիմնարար է, հետևապես՝ այն երկրներում, որտեղ սեփականության իրավունքի պաշտպանությունը կաղում է, այդտեղ ներդրումները ևս կաղում են, մարդիկ էլ մտածում են պաշտպանական «նավահանգիստներ» ստեղծել՝ այնտեղ բիզնես դնել, ապա հետ գալ, որ կարողանան քիչ թե շատ պաշտպանել իրենց իրավունքները։
«Միջազգային իրավունքի և իրավակարգի մասին խոսելիս նախ և առաջ պետք է հասկանանք, որ դա քարացած երևույթ չէ, և, ինչպես ցանկացած իրավունքի համակարգ, ինքը ևս կենդանի օրգանիզմ է, գտնվում է տրանսֆորմացիաների փուլում գրեթե միշտ»,- ««Խաղաղության պայմանագրի» սահմանադրականությունը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով միջազգային իրավական կարգավորումնրին: