«Սեպտեմբերի 19-ին Արցախի ողբերգության առաջին տարելիցը լրացավ, բազմաթիվ քաղաքացիներ, Արցախի իշխանության ներկայացուցիչներ այցելեցին «Եռաբլուր», որտե՞ղ էր ՀՀ իշխանությունը, որևէ մեկը «Եռաբլուր» չգնաց, չհարգեց տղաների հիշատակը։ Իսկապես չեմ հասկանում, թե այս իշխանությունն ինչպես է մտածում, թեպետ արդեն չեմ զարմանում։ Իշխանությունը նախ առաջինը ժողովրդի ձայնը պետք է լսի ու այդ ձայնը հասցնի միջազգային հարթակներ»,- շեշտեց Վիտյա Ավանեսյանը։
«Չկա նման բան։ Աշխատում եմ շատ սերտ միջազգային տարբեր բարձրաստիճան գործընկերների հետ։ Ես նրանցից որևէ մեկից չեմ լսել նախադասություն, թե Տավուշի այդ տարածքները մերը չեն և պետք է հանձնվեն, հետևապես, կարծում եմ, որ այս հարցում ևս գործ ունենք Փաշինյան-Ալիևի պայմանավորվածության հետ»,- նկատեց Թովմասյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանը միակողմանորեն գնում է ոչ թե սահմանազատման և սահմանագծման, այլ ուղիղ հող հանձնելու։
Խնդիրը բանակցային բովանդակության անմիջնորդ ռեժիմն է, որում Նիկոլ Փաշինյանը կարող է անկաշկանդ կնքել այնպիսի համաձայնություններ կամ ստանձնել այնպիսի պարտավորություններ, որոնք միջնորդների ներկայությամբ հնարավոր չի լինի։ Հատկապես այն արտահոսքից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անկեղծացել էր, որ Փաշինյան-Ալիև հանդիպումներում միայն ինքն է պաշտպանում Արցախի շահերը, Նիկոլ Փաշինյանի համար երրորդ ականջը կարող է խնդրահարույց լինել։
Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային երաշխիքների վերաբերյալ պաշտոնական Երևանի հայտարարությունները երեսպաշտության ու անբարոյականության եզակի դրսևորումներ են, որոնք ապացուցում է ինքը՝ այդ հայտարարությունների հեղինակ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ապացուցվում է ոչ թե նրա միևնույն տեքստերում, այլ Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարությունների համադրության արդյունքում։