ՀՀ ներքին գործերի նախարարությունը 2024 թվականի կարիքների համար հրատապ մեկ անձ ընթացակարգով դարձյալ ձեռք է բերել ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն` վարորդի հետ միասին։
Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունն «Էլիտբաս» ՍՊԸ-ից հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով ձեռք է բերել ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայություն` վարորդի հետ միասին: Այս մասին տեղեկանում ենք պետգնումների armeps համակարգից, որում տեղադրված պայմանագրից էլ պարզ է դառնում, որ մատուցման ծառայությունների գինը կազմել է 10 մլնդրամ: